Արցախի պետական համալսարան

IMG 8781 IMG 8449

IMG 8751 IMG 8740

Այս օրերին ԱրՊՀ որակի ապահովման կենտրոնը աշխատաժողով է անցկացնում ԱրՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ: Աշխատաժողովը վարում է կենտրոնի վարիչ Հասմիկ Մինասյանը:

Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում Հ. Մինասյանը կարևորել է աշխատաժողովի նշանակությունը` որպես համալսարանի գործունեության բարելավմանն ուղղված քայլերից մեկը: Ուսանողների հետ քննարկումն ու նրանց տրամադրվող տեղեկությունը այնպիսի թեմաների շուրջ է, ինչպիսիք են կրեդիտային համակարգը, մասնագիտական կրթական ծրագրերը, ուսանողի ծանրաբեռնվածությունը, ուսանողի դերը` համալսարանում որակի ապահովման մեխանիզմների ներդրման գործում և հարակից այլ հարցեր:

«Ընդհանրապես ուսանողը պետք է իմանա իր պարտականություններն ու իրավունքները: Համաձայն համալսարանի որդեգրած ուսանողամետ քաղաքականության` ուսանողը պետք է ներգրավված լինի համալսարանում իրականացվող բոլոր գործընթացներում: Ուստի կարևորում եմ աշխատաժողովի նշանակությունը` իրականացվող գործընթացների վերաբերյալ ուսանողների տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ»,-նշել է Հասմիկ Մինասյանը: