Արցախի պետական համալսարան

REKTORԱրցախի պետական համալսարանի հարգելի կին դասախոսներ, աշխատակցուհիներ և ուսանողուհիներ.

Շնորհավորում եմ Ձեզ` Կանանց միջազգային օրվա առթիվ: Այս օրը առիթ է` ևս մեկ անգամ արժևորելու և գնահատելու Ձեր ներդրումն ու դերը մեր երկրի զարգացման բոլոր ոլորտներում: Ձեր շնորհիվ աշխարհը դառնում է ավելի բարի և գեղեցիկ: Այսօր հայ կինն իր ինտելեկտուալ բարձր կարողություններով և բնատուր իմաստությամբ կարողանում է իրեն վստահված յուրաքանչյուր աշխատանք պատվով կատարել:

Հայ կինը հոգատար մայր է, օջախի պահապան, բարձրակարգ մասնագետ, հավատարիմ ու անդավաճան ընկեր, սիրող քույր, պատերազմի դեպքում` քաջ մարտիկ: Մաղթում եմ, որ Ձեր հոգում միշտ տիրի գարնանային տրամադրություն, իսկ ընտանիքում և շրջապատում` սեր և ներդաշնակություն: