Մարտի 9-ին բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ այցելել են N զորամաս: Զինվորների ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել զորամասում, ծանոթացել զինծառայողների առօրյային:
Զինվորների ժամանցը հետաքրքիր դարձնելու համար ուսանողների կողմից կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Այնուհետև ուսանողները զինվորներին են հանձնել շնորհակալական նամակներ և ծանրոցներ:
«Նման ծրագրերով մենք փորձում ենք մշտապես ուշադրության կենտրոնում պահել զինվորներին։ Այսպիսի այցերով նպատակ ունենք ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ինչպես նաև երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին։ Այսպիսով նաև մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում զինվորներին ու սպայական կազմին իրենց պատասխանատու,անձնվեր ծառայության համար»,- նշել է բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը: