Արցախի պետական համալսարան

54203886 817824985220649 5699324685854965760 n 53514160 817824981887316 700033601428783104 n

Մարտի 9-ին բանասիրական ֆակուլտետի ՈւԽ նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ այցելել են N զորամաս: Զինվորների ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել զորամասում, ծանոթացել զինծառայողների առօրյային:

Զինվորների ժամանցը հետաքրքիր դարձնելու համար ուսանողների կողմից կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Այնուհետև ուսանողները զինվորներին են հանձնել շնորհակալական նամակներ և ծանրոցներ:53761292 817824998553981 6321824584173617152 n

«Նման ծրագրերով մենք փորձում ենք մշտապես ուշադրության կենտրոնում պահել զինվորներին։ Այսպիսի այցերով նպատակ ունենք ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ինչպես նաև երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին։ Այսպիսով նաև մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում զինվորներին ու սպայական կազմին իրենց պատասխանատու,անձնվեր ծառայության համար»,- նշել է բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը: