Արցախի պետական համալսարան

53537528 750137132053936 8432666667875565568 n 1 53393888 254401542169584 6019738441661546496 n

45454 53333246 2251350291805749 8415938216934244352 n

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և «FunnyMen Production»-ի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Հումորի լիգա» նախագծի «Արցախի գավաթ» խաղ-մրցույթը:

Մրցույթին մասնակցել են Արցախի պետական, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի համալսարանների և   Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողական թիմերը: Միջոցառմանը   հրավիրված էին նաև   «Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» նախագծի «Զվերապոլիս», «Հեթ-Տրիկ» և «Գոլֆ երեք» թիմերը: Ժյուրիի   որոշմամբ «Արցախի գավաթ» մրցանակը տրվել է   Արցախի պետական և Գրիգոր Նարեկացի համալսարաններին:

Միջոցառման վերջում «Հումորի լիգա»-ի տնօրեն Արամ Մելիքյանը,  գոհունակություն հայտնելով   բոլոր   թիմերի հումորային ներկայացումներից, տեղեկացրել է, որ «Արցախի գավաթ» մրցույթի     չորս   թիմերին էլ իրավունք   է   տրվում   մասնակցելու Հայաստանում կայանալիք   «Հումորի լիգա»-ի խաղերին:

Միջոցառմանը   ներկա  էին  նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը,  ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարարության պատասխանատուներ,  թիմերի  երկրպագուներ:

Լուսանկարները` www.artsakhpress.am լրատվական գործակալության