Արցախի պետական համալսարան

53327524 404377403442733 3712446800108453888 n 53968549 765528787167056 5061792595273842688 n

Այս օրերին ԱրՊՀ բանասիրական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի, տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետներում ուսանողական գիտական ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվել են «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագիրը կրող սեմինար-պարապմունքներ:

20190307 121333Սեմինարի ընթացքում բանախոսներն ուսանողներին ներկայացրել են, թե ինչ է գիտական հոդվածը, ինչ կառուցվածքային մասերից է բաղկացած այն, ինչպես նաև հոդվածի գիտական պահանջները, այն գրելու նախապատրաստական քայլերը:IMG 8525

«Դասընթացի ժամանակ քննարկվել են գիտահետազոտական աշխատանքներ կատարելու սկզբունքներն ու առանձնահատկությունները, հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջները, այն իրագործելու փուլերը»,- ասել է մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Ալիսա Խաչատրյանը` հավելելով որ դիտարկվել են նաև այն թերացումները, որոնք հաճախ հանդիպում են ուսանողների կատարած IMG 8538գիտահետազոտական, կուրսային, ավարտական աշխատանքներում և թեզերում, ապագայում նմանօրինակ թերացումներից խուսափելու նպատակով:

Հետագա գործունեություն ծավալելու համար ուսանողներին տրվել են նաև մի շարք գործնական խորհուրդներ: