Արցախի պետական համալսարան

 

Իրական ժամանակում` անկախ տարածությունից, շփվել մասնագետների հետ, տեսնել նրանց ու լսել հարցերի պատասխանները,

որոնք հետաքրքրում են ուսանողին, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն այս հնարավորությունը անշուշտ տալիս են: Նրանց ավելանում են Արցախի պետական համալսարանի ղեկավարության կողմից անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու հետաքրքրասեր ուսանողության ակտիվ մասնակցությունը: Հեռուստակամուրջը միտված էր Արցախի պետական համալսարանի հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի լրագրություն բաժնի ուսանողների մասնագիտական զարգացմանը` նպատակ ունենալով տալ անհրաժեշտ գիտելիքներ լրատվական դաշտի համաշխարհային լրագրության ու լրատվական կառույցների մասին: Մասնակիցներին ուղիղ ողջունեց սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը` հավաստիացնելով, որ ամեն  ինչ կանեն իրենց առջև առաջացած խնդիրներն լուծելու համար, իսկ համատեղ լայնածավալ ծրագրերի իրականացումը դեռ առջևում է: Քննարկվեցին նաև հարցեր` կապված լրագրության արդի մեթոդների համացանցի ու թերթերի պայքարի հետ: Դասախոսությանը հաջորդեցին ուսանողների հարցադրումները: