ԱրՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊՐԱԿՏԻԿ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

11.03

2019

IMG 8895 IMG 8805

IMG 8854  IMG 8845

Մարտի 11-ից ՀՀ-ից հրավիրված պրակտիկ հոգեբան Արմինե Ադամյանի կողմից ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում անց են կացվում դասընթացներ և թրեյնինգներ, որոնք նախատեսված են ԱրՊՀ ուսանողների և հոգեբանության խնդիրներով հետաքրքրված մասնագետների համար:

 

Հնգօրյա պրակտիկ դասընթացների ընթացքում նա կներկայացնի «Կառավարման հոգեբանություն», «Հոգեթերապիա», «Մանկական թերապիա», «Արտ-թերապիա», «Այցելուների հետ աշխատանքի հմտություններ», «Կոնֆլիկտների կառավարում», «Այցելուների հետ աշխատանք» թեմաները:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ. Վիտյա Յարամիշյանի խոսքով, նախատեսվում է յուրաքանչյուր օրվա երկրորդ կեսին թրեյնինգներ անցկացնել նաև կրթության ոլորտի մասնագետների համար` դպրոցների տնօրենների, տնօրենների` մասնագիտական կողմնորոշման գծով տեղակալների, դպրոցների հոգեբանների, հատուկ և սոցիալական մանկավարժների, ինչպես նաև ԱրՊՀ հոգեբանություն մասնագիտությամբ շրջանավարտների համար: Այս դասընթացները կվարեն ինչպես ՀՀ-ից հրավիրված, այնպես էլ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում ներգրավված հոգեբան մասնագետները:

Հավելենք նաև, որ մարտի 11-ից 15-ը` ժամը 17:00-ից պրակտիկ հոգեբան Արմինե Ադամյանը հոգեբանական կենտրոնում վճարովի հիմունքներով անց է կացնում թրեյնինգներ: Ցանկացողները գրանցվելու համար կարող են դիմել ԱրՊՀ հոգեբանական կենտրոն կամ զանգահարել 097 72 99 26:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ