Արցախի պետական համալսարան

IMG 8583 IMG 8721

IMG 8686 IMG 8627

Մարտի 7-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կենսաբանություն 3-րդ կուրսի ուսանողները նույն ֆակուլտետի ՈՒԽ-ի աջակցությամբ կազմակերպել են «Առողջ ապրիր» խորագրով միջոցառում, որի ընթացքում ուսանողները իրենց ելույթներով կարևորել են առողջ ապրելակերպի անհրաժեշտությունը և տեղեկություններ հաղորդել մարմնի խնամքի, ճիշտ սննդակարգի մասին:

«Ժամանակակից կյանքի պայմանները, որոնց անմիջական կրողն ենք հանդիսանում մենք, հանգեցրել են նրան, որ ակտիվ կյանք վարելը, վնասակար սովորություններից հրաժարվելը, օրվա ռեժիմի պահպանումը, ռացիոնալ սննդի օգտագործումը դարձել են կյանքի հրամայական»,- ասել է կենսաբանության 3-րդ կուրսի ուսանողուհի Անգելինա Հարությունյանը` ընդգծելով, որ առողջ ապրելակերպ վարելը նպաստում է մտավոր գործունեության հաջողությանը և աշխատունակության բարձրացմանը: