Արցախի պետական համալսարան

784481ԱրՊՀ հարգելի՛ ուսանողներ, ՀՀ Հայ-Ռուսական համալսարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության համատեղ ջանքերով յուրաքանչյուր տարի կազմակերպվում է մարզամշակութային և ինտելեկտուալ միջբուհական Ունիվերսիադա: Այս տարի Ունիվերսիադայի մեկնարկը կտրվի մարտի 19-ին: Ունիվերսիադան անց է կացվում ՀՀ և ԱՀ բուհերի միջև: Խաղերին թույլատրվում է մասնակցել 17 տարին լրացած բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին:

Մրցույթներն անց են կացվելու հետևյալ ուղղություններով.

Մարզական

-Ֆուտբոլ

-Հրաձգություն

-Սեղանի թենիս

-Շախմատ

Մշակութային

-Երգ

-Պար

-ՈՒՀԱ

-Սոցիալական տեսահոլովակ

-Թատրոն

Ինտելեկտուալ

-Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:

Հայտագրվելու համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով: