Արցախի պետական համալսարան

IMG 9176 IMG 9179

IMG 9231 IMG 9671

Այս օրերին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ անց են կացվում դասընթացներ` Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների պատասխանատուների համար:

Մարտի 12-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ-ից հրավիրված պրակտիկ հոգեբան Արմինե Ադամյանը, ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը տնօրենների հետ քննարկել են կրթության ժամանակակից հիմնախնդիրները:

«Դասընթացի նպատակն էր ներդաշնակեցնել դպրոցում, բուհում իրականացվող աշխատանքները, նպաստել կրթության որակի բարելավմանը, քննարկել որոշ նորահայտ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն»,- ասել է ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

Տնօրենները ներկայացրել են իրենց մտահոգությունները, ինչպես նաև կատարել առաջարկություններ առկա խնդիրների լուծման համար:

Մարտի 13-ին կայացած հանդիպմանը մասնակցում էին դպրոցների տնօրենների ` մասնագիտական կողմնորոշման գծով պատասխանատուները: Հանդիպումը վարում էր ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը:

Հանդիպման ընթացքում նա անդրադարձել է մանկավարժական և հոգեբանական աշխատանքի բովանդակությանն ու կազմակերպմանը՝ նշելով, որ, լինելով նույն շղթայի տարբեր օղակներ, համալսարանն ու դպրոցը պետք է հստակեցնեն ձեռքբերումներն ու անելիքները:

Ներկաների հետ թեմայի շուրջ զրույցներ են վարել նաև բ.գ.թ., նյարդաբան Ավետիս Ավետիսյանն ու ՀԱԵ Արցախի թեմի լուսարարապետի պաշտոնակատար Հրայր սարկավագ Հակոբյանը: