Արցախի պետական համալսարան

IMG 9606 IMG 9617

IMG 9614 IMG 9618

Մարտի 13-ին ԱրՊՀ-ում «Ցավի կառավարում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել բ.գ.թ., բժիշկ-նյարդաբան, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման առողջապահական միության նախագահ Ավետիս Ավետիսյանը:

Դառնալով ընտրված թեմայի արդիականությանը՝ բանախոսը համաշխարհային վիճակագրական տվյալներ է ներկայացրել ցավի ուսումնասիրությանը հատկացվող ֆինանսական միջոցների վերաբերյալ՝ այդպիսով հիմնավորելով դրա կարևորությունն ու քննարկման անհրաժեշտությունը:

«Ցավը՝ իբրև հանրային առողջապահական խնդիր և նրա կառավարման ռազմավարությունը պետք է լինի հասարակության ապագայի ուշադրության կենտրոնում, քանի որ ցավը բժշկության ապագան է»,- նշել է Ա. Ավետիսյանը:

ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին՝ համոզմունք հայտնելով, որ Ա. Ավետիսյանի հետ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու: