Աշխատանքային այցով Արցախում է Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը:
Արցախի մայր բուհում Արմեն Աշոտյանը Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հետ ներկայացրել է վերջին տարիներին հայկական կրթական դաշտում ունեցած խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ երկու հայկական հանրապետությունների բուհերի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, պատասխանել ներկաների հարցերին: