Արցախի պետական համալսարան

IMG 9767 IMG 9847

IMG 9826 54228784 819646538371827 1409618729087533056 n

Աշխարհում այսօր նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը` «π» թվի միջազգային օրը: Տոնը նշել են նաև ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ուսանողները:

Միջոցառումը կազմակերպել են բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանը և նույն ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Էդիտա Առստամյանը: Նրա խոսքով` տոնը նշելու նպատակն էր ուսանողներին ծանոթացնել «π» թվի կիրառությանը, բանաձևերին, ներկայացնել հետաքրքիր փաստեր «π» թվի մասին:

Մաթեմատիկա 3-րդ կուրսի ուսանողները իրենց ելույթներում ներկայացրել են «π» թվի կիրառության և նրա աստիճանական թվային փոփոխության պատմությունը, նշանակությունը երկրաչափության մեջ, ծննդյան պատմությունը:

«Տոնակատարության սկիզբը դրել է Սան Ֆրանցիսկոյից ֆիզիկոս Լարրի Շոուն, ով նշել է, որ ամերիկյան տարեթվերի համակարգում (ամիս/օր) մարտի 14-ը` 3/14, համընկնում է «π» թվի առաջին հատվածի հետ` π = 3.14...»,- ասել է ուսանողուհի Քրիստինե Ավագյանը` հավելելով, որ այն օգտագործում են համաշխարհային վիճակագրության, եղանակի կանխագուշակման և այնպիսի տեղեր, որտեղ պահանջվում է մեծ հաշվարկային հզորություն: