ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՈՒՄԸ ԵՐԿԻՐԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ Է. ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՐՊՀ-ՈՒՄ

15.03

2019

IMG 02800000 IMG 0308

IMG 0303 IMG 0238

Մարտի 15-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել և ուսանողների հետ հանդիպում է ունեցել «Vartanush Grandma» զբոսաշրջային գործակալության հիմնադիր Ամալյա Ակոպովան:

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ հյուրը խոսել է ընկերությունը ստեղծելու գաղափարի մասին՝ նշելով, որ այն կյանքի կոչելուն նպաստել է հեռուստատեսային ոլորտում ունեցած իր փորձառությունը: 2012 թվականին առաջին անգամ Հայաստանում լինելուց հետո Ամալյան որոշեց հեռուստատեսային կոնտենտների փոխարեն պլանավորել մարդկանց ժամանակն ու ժամանցը և հիմնեց «Vartanush Grandma», իսկ թե ինչու հենց դեպի Հայաստան և ինչու «Վարդանուշ տատիկ», բանախոսը բացահայտում է. «Ցանկացած արտադրանքի վաճառքը կարելի է խթանել ճիշտ փաթեթավորմամբ, այս դեպքում փաթեթավորումը Վարդանուշ տատիկի մասին հյուսված լեգենդն է»:

Բանախոսը ներկաների հետ զրույցի ձևաչափով փորձել է առանձնացնել Արցախի զբոսաշրջային առանձնահատկությունները՝ միաժամանակ սովորեցնելով, թե ինչպես կարելի է դրանց կիրառմամբ ներգրավել առավելագույն զբոսաշրջիկների և երկիրը դարձնել առավել ճանաչելի:

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ