ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ՍԻՄՈՆԱ ԴԸ ԲՈՎՈՒԱՐԻ «ԵՐԿՐՈՐԴ ՍԵՌ» ԳՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

15.03

2019

IMG 0404 IMG 0373

IMG 0362 IMG 0378

Մարտի 15-ին ԱրՊՀ փիլիսոփայության և  քաղաքագիտության  ամբիոնի վարիչ, փ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռ» գրքի քննարկումը:

Նախքան քննարկմանն անցնելը` Աննա Հակոբյանը ընդգծեց ոչ միայն գրքի փիլիսոփայական-հեղափոխական արժեքը, այլև հատկանշեց հիմնարար մի քանի պատճառ, որոնցով և հիմնավորեց այն քննարկման ներկայացվելու անհրաժեշտությունը:

«Մեր օրերում կնոջ դերի իմաստավորման պահանջը անխուսափելի է: Անուրանալի է կնոջ ունեցած դերը սոցիալական, հասարակական, քաղաքական ոլորտներում, որը գալիս է դեռևս անտիկ ժամանակաշրջանից: «Երկրորդ սեռ» գիրքը չափանիշ կարող է համարվել այն առումով, որ լուրջ ազդեցություն է թողնում մարդու գիտակցության վրա` այն հասցնելով նոր մակարդակի»,- նշում է Ա. Հակոբյանը և հավելում, որ գիրքը թեպետ շատ դեպքերում համարվում է ֆեմինիստական հայացքների դրսևորում, բայց այն մեծապես ունի էքզիստենցիալիստական հենք:

Մագիստրանտների ներգրավմամբ կազմակերպված գիտական վերլուծություն-քննարկումների միջոցով ներկա դասախոսներն ու ուսանողները գրքի բովանդակության, էության և արդիականության վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները, գնահատել արժեքը և մտքեր փոխանակել մեր օրերում կնոջ իրավունքների շուրջ: