Արցախի պետական համալսարան

IMG 0518 IMG 0479

IMG 0504 IMG 0491

Մարտի 19-ին ԱրՊՀ ռեկտորն ընդունել է «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ ներկայացուցչությանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտորը նշել է, որ կարևորելով բուհ-գործատու հարաբերությունների ամրապնդումը` առանցքային է համարում գործատուների հետ տարվող աշխատանքները, որի արդյունքը ոչ միայն շրջանավարտների համար աշխատատեղեր ապահովելը կլինի, այլ նաև համատեղ քննարկումները, որոնք կառնչվեն ուսումնական պլաններին, նորմատիվային փաստաթղթերին և հարակից այլ հարցերի:

Հանդիպմանը մասնակցում էին «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ պատասխանատուներ, ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ղեկավարությունը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն ՂՏ մասնագետների կողմից հանդիպումներ կազմակերպել բուհում, հարցազրույցներ անցկացնել ուսանողների հետ` բուհ-գործատու համագործակցության խորացման նպատակով:

Ռեկտորն առաջարկել է նաև «Ղարաբաղ տելեկոմ»-ի մասնագետներին ընդգրկել ԱրՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովների կազմում, որն էլ հիմք կհանդիսանա գործատուների համար լավագույն շրջանավարտներին աշխատանքի ընդունելու հարցում:

Քննարկվել են նաև ԱրՊՀ ուսանողների փորձուսուցումը «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ում կազմակերպելու վերաբերյալ հարցեր, նախանշվել մի շարք անելիքներ:

«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և ՏՏ ոլորտի պատասխանատուներ Էլմիրա Սարգսյանն ու Նվեր Բաղդասարյանը պատրաստակամություն են հայտնել ԱրՊՀ հետ համագործակցության խորացմանն ուղղված քայլերն ամրապնդելու համար: