Արցախի պետական համալսարան

53761920 407672193141663 2407960452291100672 n 54515668 778325549203301 4423663560073150464 n

Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցն իր թիմով մարտի 17-ից 18-ը Արցախի Հանրապետության երիտասարդության համար կազմակերպել է թրեյնինգ՝ «Առաջնորդության գիտակցում և հաջողության մոդելավորում» թեմայով, որին մասնակցել է մոտ 100 երիտասարդ, այդ թվում նաև` ԱրՊՀ մի խումբ ուսանողներ:

Թրեյնինգը վարել է առաջնորդության միջազգային դպրոցի հիմնադիր և ղեկավար, Սիլիկոնյան հովտի հավաստագրված քոուչ, Win2Win Communication կազմակերպության HRD տնօրեն Ռուզաննա Աթասունցը։ Ծրագրի շրջանակներում դասախոսություններին հաջորդել են գործնական պարապմունքներ՝ ուղղված լիդերության, երջանկության բացահայտմանը և գիտակցմանը։ Դասախոսությունից հետո բոլոր մասնակիցներին տրվել են համապատասխան հավաստագրեր։

Երիտասարդներին Ռ. Աթասունցը խորհուրդ է տալիս լինել այն փոփոխությունը, որը նրանք ուզում են տեսնել աշխարհում, սկսել այդ փոփոխությունը անհատից։

« Մեր թիմի համար շատ կարևոր է ոգեշնչել երիտասարդ արցախցիներին՝ կիսվելով այն ամենով, ինչ գիտենք լիդերության մասին, օգնել նրանց կազմավորել «անհատական քարտեզ»: Խոստանում ենք, որ նման հանդիպումներն անպայման կկրեն շարունակական բնույթ»- նշել է ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի տնօրեն Գոհար Ղումաշյանը` հավելելով, որ դասընթացները միտված են երիտասարդների շրջանում առաջնորդության հմտությունները զարգացնելուն։

Լիանա Առուստամյան, լրագրություն 2-րդ կուրս