Արցախի պետական համալսարան

IMG 0642 IMG 0617

IMG 0627 IMG 0540

Մարտի 19-ին կայացած ԱրՊՀ արհեստակցական միության ընդլայնված նիստում քննարկվել են նախորդ տարվա աշխատանքները, ընտրել միության նոր կազմ և նախագահ:

Ներկաները նախ լսել են ԱրՊՀ արհեստակցական միության 2018 թվականի և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, գնահատել այն բավարար: Արհմիության նախագահ Արկադի Բարսեղյանը նախորդ տարում կատարված աշխատանքների մասին խոսելիս նկատել է, որ կոմիտեի ուշադրության կենտրոնում եղել և մնում է անհատը:

Արհմիության աշխատանքների վերաբերյալ ելույթներ ունեցողները շեշտել են վերջին շրջանում միությունից առաջացած դժգոհություններն ու դրա արդյունքում միության շարքերը լքողների քանակի կտրուկ աճը:

Ի՞նչ անել, որպեսզի կազմակերպությունը ծառայի իր նպատակին. ահա այս հարցի շուրջ էին դիտարկումներն ու առաջարկությունները: «ժամանակի պահանջներին համահունչ աշխատելաոճ, որի հիմքում պետք է լինի թափանցիկությունը»,- առաջարկում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը: Իսկ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը հորդորում է ցանկություններին զուգահեռ հաշվի առնել նաև հնարավորությունները և «ստեղծել սոցիալական մի մոդել, որի պայմաններում արհմիության շարքերում լինելը օրինաչափ կլինի»:

Քննարկման արդյունքում միաձայն հաստատվել է արհմիության նոր՝ ինը հոգանոց կազմ՝ Կարեն Մեժլումյանի նախագահությամբ: