Արցախի պետական համալսարան

     

   Մարտի 17-ին Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն

   Ս. Ռ. Շահրամանյանը նամակ հղղեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանին, որում նա իր շնորհակալական խոսքը հայտնեց համալսարանի բանասիրության և լրագրության ֆակուլտետի §Հայոց լեզու և գրականություն¦ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների ակտիվ մանկավարժական փորձուսուցման 09.02.12թ.-22.03.12թ. անցկացման համար: Նրա խոսքերով. Արմինե Դադայանը, Օֆիկ Հարությունյանը, Լալա Մնացականյանը, Անուշ Դոլուխանյանը, Նանար Պողոսյանը, Օլյա Աղաջանյանը, Աննա Աբրահամյանը իրենց հետ բերեցին երիտասարդական եռանդ ու ավյուն, առաջին քայլերը անկեղծ, վստահ ու անմիջական էին, զգում էին դպրոցը, սիրեցին աշակերտներին, աշակերտներն էլ մտերմացան ու սիրեցին նրանց: Նա հույս հայտնեց, որ այդպիսի աշխատանքները կլինեն շարունակական: