Արցախի պետական համալսարան

IMG 0873 IMG 0882

IMG 0866 IMG 0924

Մարտի 20-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում հայագիտական կենտրոնի և պատմության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է ուսանողական գիտաժողով` նվիրված Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին: Ներկա էին պատմության ամբիոնի դասախոսներ և ուսանողներ:

Ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը, ողջունելով գիտաժողովի ներկաներին, նշել է, որ Արամ Մանուկյանը նորագույն շրջանի հայ քաղաքական մտքի ամենակարկառուն ներկայացուցիչն է: Նա նպատակասլաց էր ու հետևողական և հայ քաղաքական գործիչների մեջ առաջիններից էր, որ հասկացավ` հայն իր պայքարում պետք է հույսը դնի բացառապես իր ուժերի, ազգային ինքնակազմակերպման վրա: Նրա պայքարը իրատեսական էր ու նպատակային:

Գիտաժողովին մասնակցում էին պատմություն մասնագիտությամբ սովորող ուսանողները, որոնք իրենց ելույթներում անդրադարձել են Արամ Մանուկյանի կյանքին, գործունեությանը` կարևորելով նրա ունեցած դերը մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման գործում:

«20-րդ դարի հայ ազգային-ազատագրական պայքարը, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը անխզելիորեն կապված են Արամ Մանուկյանի անվան հետ: Արցախում ծնված այս գործիչը, 20-ամյակը դեռ նոր բոլորած, ինքնակամ նվիրվեց Արևմտահայաստանի ազատագրության սուրբ գործին»,- ասել է ուսանողուհի Մերի Սարդարյանը:

Գիտաժողովի վերջում ներկաները դիտել են «Արամ Մանուկյան» փաստավավերագրական ֆիլմը: