Արցախի պետական համալսարան

IMG 1053  IMG 1013

IMG 1077 IMG 1096

ԱրՊՀ-ում կյանքի է կոչվել «Կենսաբանության արդիականացումն Արցախում» ծրագիրը, որի շրջանակում ստեղծվել է ժամանակակից նորարար տեխնոլոգիաներով հագեցած լաբորատոր բազա` տեղում բարձր մակարդակով ուսումնագիտական գործընթացների իրականացման նպատակով:

IMG 1024Ծրագրի գիտական ղեկավար, կ.գ.դ. Հասմիկ Գալստյանի խոսքով` լաբորատորիան համալրվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչը հանարավորություն է ընձեռում կատարել հետազոտություններ:

«Մինչ այժմ ԱրՊՀ-ում կենսաբանության ուղղությամբ նյութատեխնիկական բազայի լուրջ խնդիր կար, ինչը բացասաբար էր անդրադառնում դասընթացի իրականացման արդյունավետության վրա: Լաբորատորիան լրացրել է այս բացը, և կարևոր նշանակություն ունի հատկապես մագիստրատուրայի ուսանողների համար: Ուսանողներն այստեղ կարողանում են ձեռք բերել տեսական և գործնական գիտելիքներ, կատարել հետազոտություններ», -ասում է Հ. Գալստյանը` հավելելով, որ լաբորատորիան հնարավորություններ կտա Արցախում արդիականացնելու կենսաբանական գիտությունները նոր սերնդի համար` դրանով իսկ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:IMG 1113

Ծրագրի կյանքի կոչումը նաև ԱրՊՀ զարգացման ծրագրի մի օղակ է, որի արդյունքում կպատրաստվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ առողջապահական, գյուղատնտեսական, բնապահպանական և սննդի կենսատեխնոլոգիաների ուղղություններով:

Խոսելով ծրագրի արդյունավետության մասին` լաբորատորիայի պատասխանատուն նշում է, որ ստեղծված լաբորատորիայում ինչպես ուսանողների, այնպես էլ շահագրգիռ անձանց կողմից կկազմակերպվեն հետազոտական աշխատանքներ, պատվիրատուներին կմատուցվեն ծառայություններ`փորձանմուշների ուսումնասիրության, հետազոտական վերլուծությունների ուղղությամբ, կտրվի մասնագիտական խորհրդատվություն:

IMG 1022Ծրագրի նպատակն էր ստեղծել ԱրՊՀ կենսաբանության լաբորատորիա` զինված արդի սարքավորումներով, ինչը նպատակաուղղված է ԱրՊՀ ուսանողների գործնական հմտությունների կատարելագործմանը, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Արդյունքում կբարձրանա ուսուցման որակը և որակյալ մասնագիտական անձնակազմի թվաքանակն այս ոլորտում, կխրախուսվի գիտության և հետազոտության ինտեգրումը համալսարանում, ինչը կհանգեցնի որակի անընդմեջ բարելավմանը, կզարգանա կենսաբանության ուսուցումն Արցախում»,-նշել է ծրագրի ղեկավարը և շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացմանը նպաստած և լաբորատորիան տեխնիկապես համալրելու գործում աջակցած, մասնագիտական օժանդակություն ցուցաբերած բոլոր անձանց և ընկերություններին: