Արցախի պետական համալսարան

IMG 1407  IMG 1397

IMG 14062 IMG 1385

ԱրՊՀ գիտական գրադարանի «Գրական արվեստանոց»-ում մարտի 21-ին հյուրընկալել են գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. բանաստեղծուհի Զինաիդա Բալայան-Առաքելյանին:

Գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը նկատում է, որ նման հանդիպումների նպատակը մեր կողքին ապրող և ստեղծագործող հեղինակների արժևորումն է, նրանց կողմից ստեղծվող գրականության մասսայականացումը. «Այս օրերին նշում ենք ժամանակակից հեղինակներից Զ. Բալայանի ծննդյան 65-ամյակը. պատեհ առիթ` նշանավորելու նաև գրողի և պոեզիայի միջազգային օրերը»:

Հանդիպմանը ներկա էր նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ով հոբելյանի և բազմամյա գիտամանկավարժական գործունեության կապակցությամբ Զ. Բալայանին պարգևատրել է պատվոգրով, գրքով և հուշանվերով՝ նշելով, որ հոբելյանը գրադարանում նշելը առանձնակի խորհուրդ ունի, քանի որ տասնամյակներ առաջ Զ. Բալայանն իր գրական, գիտական, հասարակական, քաղաքական ուղին սկսել է հենց գրադարանից` հատկանշելով նաև նրա նվիրումն առ մայր բուհ և առ ուսանող:

Զ. Բալայան գրողի և գրականագետի վաստակի գնահատանքով հանդես են եկել ինչպես գործընկերները, այնպես էլ նախկին և ներկայիս սաները, միաժամանակ ասմունքել նրա ստեղծագործություններից: