Մարտի 22-ին ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի նախագահությամբ տեղի ունեցած ԱրՊՀ գիտական խորհրդին կից գործող ուսանողների հետ տարվող աշխատանքների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում քննարկվել և հստակեցվել են հանձնաժողովի՝ գործառույթներով սահմանված անելիքները:
Ընդլայնված կազմով նիստերը որակելով որպես անելիքները ներդաշնակեցնելու փորձ՝ Վ. Յարամիշյանը ներկայացրել է իրավիճակը ձևավորող դրական և բացասական գործոնները:
«Շենքային պայմանների անհարմարությունները որոշակիորեն խոչընդոտում է համալսարանական ակտիվությանը, մյուս կողմից՝ առկա են բոլոր հնարավոր նախադրյալները բարելավելու որակական ցուցանիշները»,- նշել է Վ. Յարամիշյանը՝ համապատասխան աշխատանքները կոորդինացնող կառույցներին առաջարկելով հետամուտ լինել խնդիրների լուծմանը:
Նիստի մասնակիցները ևս ներկայացրել են տեղերում առկա խնդիրները՝ միաժամանակ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ:
Վերջում որոշվել է գիտխորհրդի առաջիկա նիստում ներկայացնել հանձնաժողովի նկատառումները: