Արցախի պետական համալսարան

IMG 1771 IMG 1833

IMG 1843 IMG 1805

Մարտի 22-ին ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի նախագահությամբ տեղի ունեցած ԱրՊՀ գիտական խորհրդին կից գործող ուսանողների հետ տարվող աշխատանքների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում քննարկվել և հստակեցվել են հանձնաժողովի՝ գործառույթներով սահմանված անելիքները:

Ընդլայնված կազմով նիստերը որակելով որպես անելիքները ներդաշնակեցնելու փորձ՝ Վ. Յարամիշյանը ներկայացրել է իրավիճակը ձևավորող դրական և բացասական գործոնները:

«Շենքային պայմանների անհարմարությունները որոշակիորեն խոչընդոտում է համալսարանական ակտիվությանը, մյուս կողմից՝ առկա են բոլոր հնարավոր նախադրյալները բարելավելու որակական ցուցանիշները»,- նշել է Վ. Յարամիշյանը՝ համապատասխան աշխատանքները կոորդինացնող կառույցներին առաջարկելով հետամուտ լինել խնդիրների լուծմանը:

Նիստի մասնակիցները ևս ներկայացրել են տեղերում առկա խնդիրները՝ միաժամանակ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ:

Վերջում որոշվել է գիտխորհրդի առաջիկա նիստում ներկայացնել հանձնաժողովի նկատառումները: