Արցախի պետական համալսարան

38754044 1855460467863553 98371591645167616 nԱյսօր ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., պրոֆեսոր Արարատ Վարդանյանի ծննդյան 65-ամյակն է: Բեղուն գիտամանկավարժական կենսագրության վկայությունն են նրա մի շարք գիտական ձեռնարկներն ու 70-ից ավելի գիտական հոդվածները: Ա.Վարդանյանը իր մարդկային և մասնագիտական որակների շնորհիվ վայելում է ուսանողության և գործընկերների սերն ու հարգանքը: ԱրՊՀ համակազմը ջերմորեն շնորհավորում է նրան ծննդյան 65-ամյակի առթիվ, մաղթում անսպառ եռանդ, գիտական ասպարեզում նորանոր նվաճումներ:

Ծնվել է 1954թ. մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում: 1971թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 անգլիական թեքումով դպրոցը: 1971-1975թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում: 1981թ. ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

1975թ.-ից աշխատել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղի միջնակարգ դպրոցում` որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ:

1983-1997թ. դասախոսական աշխատանքի է անցել Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտի պատմության ամբիոնում: 1997-1999թթ.՝ Երևանի Հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

1999թ.-ից դասախոսում է Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնում:

2006-2016թթ.` Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր:

2008թ.-ից Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների պարբերական ժողովածուի գլխավոր խմբագիր:

1986թ.-ից պատմական գիտությունների թեկնածու է: 2013թ.-ից Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր և առայսօր դասախոսում է որպես պատմության ամբիոնի դասախոս: