Արցախի պետական համալսարան

IMG 1874 IMG 1879

Արցախի գիտական կենտրոնի և ԱրՊՀ գիտական խորհուրդների երաշխավորությամբ օրերս լույս են տեսել ԱրՊՀ ռեկտոր, բ.գ.թ., դոցենտ Արմեն Սարգսյանի «Մատենագիտություն Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության» և «Մատենագիտություն Արցախի բանահյուսության գրառման և ուսումնասիրության» աշխատությունները:

«Մատենագիտություն Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության» աշխատությունը նվիրված է Ղարաբաղի բարբառին, նրա ենթաբարբառներին ու խոսվածքներին վերաբերող և առնչվող տպագիր ու ձեռագիր աշխատությունների, բառարանների, հոդվածների մատենագիտությանը: Յուրաքանչյուր նյութի վերնագրից և այլ տեղեկություններից հետո ներկայացվում է նրա հնարավորինս ամփոփ նկարագիրը: Ընդարձակ առաջաբանում քննության են առնվում բարբառի ուսումնասիրության համառոտ պատմությունը` ըստ ժամանակագրության, և հնչյունաբառաքերականական օրինաչափությունները:

«Մատենագիտություն Արցախի բանահյուսության գրառման և ուսումնասիրության» աշխատությունը նվիրված է Արցախի բանահյուսությանը վերաբերող և առնչվող տպագիր ու ձեռագիր ժողովածուների, աշխատությունների, հոդվածների մատենագիտությանը: Ընդարձակ առաջաբանում քննության են առնվում Արցախի բանահյուսության գրառման և ուսումնասիրության համառոտ պատմությունը` ըստ ժամանակագրության, կենցաղավարման արդի վիճակը և ժանրային ու իմաստային առանձնահատկությունները:

Նշենք, որ աշխատանքն իրականացվել է ԱՀ ԿԳՍՆ կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ` գիտական թեմայի շրջանակում:

Աշխատությունների էլեկտրոնային տարբերակը` հետևյալ հղումով. http://www.asu.am/index.php?option=com_content&view=article&id=1686&Itemid=246&lang=am