Արցախի պետական համալսարան

IMG 1693 IMG 1703

IMG 1737 IMG 1715

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում ԱրՊՀ-ում մաթեմատիկա առարկայից դպրոցականների համար կազմակերպվել է օլիմպիադա, որը նվիրված էր բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռուդիկ Առաքելյանի 70-ամյակին:

ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, վստահեցրել է, որ եթե ունենան մաթեմատիկական բազային կրթություն, ապա կարող են աշխատել ցանկացած ոլորտում:

Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանն իր ելույթում արժևորել է Ռուդիկ Առաքելյանի` կրթության բնագավառում ունեցած գիտական վաստակը և մանկավարժական գործունեությունը`ընդգծելով, որ նա հեղինակ է 30-ից ավելի գիտամեթոդական հոդվածների և 10-ից ավելի դասագրքերի և մեթոդական ձեռնարկների:

Օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրածները պարգևատրվել են պատվոգրերով:

«Հաճելի է նշել, որ առաջին տեղը զբաղեցրած աշակերտի` Տիգրան Ավանեսյանի ուսուցիչը ԱրՊՀ շրջանավարտներից է, ով նույնպես սովորում էր մաթեմատիկա մասնագիտությամբ»,-ասել է Լիանա Աբրահամյանը` բարձր գնահատելով աշակերտների ակտիվ մասնակցությունն ու ցուցաբերած գիտելիքները մաթեմատիկա առարկայից և հավաստիացրել, որ բուհ-դպրոց համագործակցությունն ամրապնդող նմանատիպ միջոցառումների կազմակերպումը շարունակական կլինի: