Մարտի 26-ին կազմակերպված խորհրդակցությունը միտված էր ԱրՊՀ հավատարմագրման գործընթացի պատասխանատուներին իրենց առանցքային պարտականությունների ծանոթացմանը:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպման սկզբում անդրադարձել է ԱրՊՀ խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագրին՝ նշելով, որ ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մի քանի փուլով կազմակերպված դասընթացների արդյունքում որոշակիորեն վերանայվել կամ հստակեցվել են առանձին դրույթներ:
«Ծրագրի հաստատմանը պիտի հետևի դրա կատարման ժամանակացույցի պլանավորումը՝ ըստ քայլերի, նպատակների և պատասխանատուների»,- նշել է ռեկտորը՝ հորդորելով ինտենսիվ աշխատանքներ իրականացնել` ըստ աշխատանքային խմբերի:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում վերապատրաստման դասընթացների մասնակցած համալսարանականները ներկաներին ծանոթացրել են հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակներին և դրանց արդյունքներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել աշխատանքային առանձին խմբերի հետ՝ հստակեցնելու նեղ մասնագիտական անելիքները: