Արցախի պետական համալսարան

IMG 1936 IMG 2034

IMG 1931 IMG 1910

Մարտի 26-ին կազմակերպված խորհրդակցությունը միտված էր ԱրՊՀ հավատարմագրման գործընթացի պատասխանատուներին իրենց առանցքային պարտականությունների ծանոթացմանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպման սկզբում անդրադարձել է  ԱրՊՀ խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագրին՝ նշելով, որ ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մի քանի փուլով կազմակերպված դասընթացների արդյունքում որոշակիորեն վերանայվել կամ հստակեցվել են առանձին դրույթներ:

«Ծրագրի հաստատմանը պիտի հետևի դրա կատարման ժամանակացույցի պլանավորումը՝ ըստ քայլերի, նպատակների և պատասխանատուների»,- նշել է ռեկտորը՝ հորդորելով ինտենսիվ աշխատանքներ իրականացնել` ըստ աշխատանքային խմբերի:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում վերապատրաստման դասընթացների մասնակցած համալսարանականները ներկաներին ծանոթացրել են հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակներին և դրանց արդյունքներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել աշխատանքային առանձին խմբերի հետ՝ հստակեցնելու նեղ մասնագիտական անելիքները: