Արցախի պետական համալսարան

 

0413theater

Մարտի 27-ը աշխարհում նշվում է որպես թատրոնի միջազգային օր և որպես տոն` թատրոնի աշխատողների համար: Այս տոնն ավանդաբար նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով: Օրն առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու Ստեփանակերտի թատրոնին, խնդիրներին և շնորհավորելու ոլորտի նվիրյալներին:

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը վերջին անգամ վերանորոգվել է 1860-ական թվականներին:42378157 485840218558644 3414039529013641216 n Շենքում բացակայում են տարրական պայմանները, այն վտանգավոր է նույնիսկ հասարակ ելումուտի համար: Արտաքինից շքեղ թվացող այս շենքը արդեն երկար տարիներ է, ինչ հատուկ ուշադրության կարիք է զգում: Սակայն թատրոնի անձնակազմը չի կորցնում հույսը, որ մի օր կունենա մշտական տեղակայման վայր: Թատրոնի շենքը կառուցվել է 1952 թվականին համաժողովրդական ջանքերով:Շենքի վերանորոգման հարցը հատկապես կարևոր է Ստեփանակերտի բնակիչների համար: Այն մշակութային արժեք պահպանող օջախներից է, որը նախկինում կրում էր Մաքսիմ Գորկու անունը: Արցախյան թատրոնի մասին սիրում են խոսել բարձր տարիքի մարդիկ, ովքեր ականատես են եղել հրաշալի բեմադրությունների: Արցախյան թատրոնի վերելքին հաջորդեցին գոյամարտի տարիները, որի ժամանակ ռեժիսորները շարունակում էին թափվող արկերի տակ բեմադրություններ դնել, իսկ դերասաններն էլ իրենց հերթին փորձում էին իրենց խաղով մարդկանց կտրել առօրյա հոգսերից: Սա մի կառույց է որն անգամ ադրբեջանական բռնությունների տարիներին կարողացել է պահպանել մեր լեզուն և դարձել հայրենասիրության մի յուրահատուկ դարբնոց: Թատրոնի նշանակությունը պետք է կարևորել, որպեսզի կարողանա բարձրանալ և իր դերակատարությունն ունենալ պետության ու ժողովրդի կյանքում: Վիթխարի է թատրոնի դերը հասարակական կյանքում, այն հոգևոր դաշտի անվտանգության համար նույնքան կարևոր է, որքան որ բանակը` սահմանին:42299184 729877897357039 7532050384257286144 n

Օրվա առթիվ շնորհավորելով թատրոնի նվիրյալներին` մաղթում եմ, որ մոտ ապագայում լուծվեն ոլորտի առաջնահերթ խնդիրները, և արցախցի թատերասերները կրկին հնարավորություն ունենան թատրոնի լեփ-լեցուն դահլիճներում վայելել ներկայացումներ:

Անգելինա Համբարձումյան, լրագրություն 4-րդ կուրս: