Արցախի պետական համալսարան

IMG 2149 IMG 2171

IMG 2178 IMG 2251

Մարտի 28-ին ԱրՊՀ է այցելել ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը և հանդես եկել Արցախի տնտեսության վերաբերյալ դասախոսությամբ:

«Արցախի տնտեսական աճի կառուցվածքը. տնտեսական աճ VS տնտեսական զարգացում» թեմայով դասախոսությանը ներկա էին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ: Իր տեսանկյունից ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները` պատգամավորը նշել է նաև դրանց պատճառները:

Կարևորելով նման հանդիպումների նշանակությունը` Հ. Խանումյանը մասնավորապես նշել է, որ այդպիսիք քաղաքական գործչի համար կարևոր հարթակ են` հանրության կարծիքի ուսումնասիրման և դրանք հետագայում ծրագրերը մշակելիս հաշվի առնելու համար:

«Արցախի տնտեսական աճի կառուցվածքի վերաբերյալ ես և մեր` «Ազգային վերածնունդ» կուսակցությունը բազմիցս մտահոգություններ ենք հնչեցրել թե՛ Ազգային ժողովում և թե՛ հրապարակային այլ հարթակներում: Այդ մտահոգություններով կիսվեցի նաև ուսանողների և դասախոսների հետ, ինչպես նաև փորձեցի հետադարձ կարծիքներ լսել, որպեսզի հետագայում ավելի վերամշակենք այդ ամեն ինչը», -ասել է նա` հավելելով, որ քաղաքական գործչի համար թթվածնի պես մի բան է հասարակության հետ շփվելը, նոր գաղափարներ ստանալը, խնդիրների լուծման նոր ուղիներ որոնելը, և որ դա ավելի արդյունավետ է իրականացնել համալսարանական միջավայրում: