Այս օրերին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ 4-րդ կուրսի ուսանողներն արտադրական փորձուսուցում էին անցնում ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունում։ Մարտի 29-ին ԱՎԾ-ում ամփոփվել են փորձուսուցման արդյունքները:
Ներկայացնելով կառույցի առաքելությունը, գործունեության հիմնական ուղղությունները, կառուցվածքը, առկա խնդիրները` ԱՎԾ նախագահը հետաքրքրվել է արտադրական փորձուսուցման ժամանակ ուսանողների ստացած տեղեկություններով, կատարած աշխատանքով:
ՈՒսանողները կիսել են իրենց տպավորությունները՝ կարևորելով հատկապես իրենց մասնակցությունը կրթական համակարգի հետազոտությանը:
Շնորհակալություն հայտնելով ուսանողներին հետազոտությանը մասնակցելու համար` ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը նրանց հրավիրել է հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցի շնորհանդեսին: