Արցախի պետական համալսարան

IMG 20190330 133501 IMG 20190330 133645

 IMG 20190330 133652  IMG 20190330 133554

Այսօր` մարտի 30-ին, աշխարհի տարբեր վայրերում անց է կացվում համահայկական թելադրություն: ԱրՊՀ-ում այսօր տարբեր մասնագիտությամբ սովորող մոտ 30 ուսանող «Համահայկական թելադրություն» նախագծի շրջանակում գրել է թելադրություն:

Նախագիծը հասարակական է և անցկացվում է կամավորական ուժերով: Թելադրության նպատակն է խրախուսել հայոց լեզվի իմացությունը, հայերեն և հայատառ գրելը, ինչպես նաև ցույց տալ, որ գրագետ լինելը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար: Հայոց լեզվի յուրացումը հեշտ չէ, սակայն հետաքրքրաշարժ է և օգտակար: Ինչպես տեղեկացնում է teladrutyun.am կայքը, ավելի քան 25 հարթակ, 6 երկրում ինքնակազմակերպվել և մասնակցում են համահայկական այս նախագծին:

«Թելադրություն» նախագիծը անցկացվել է Հայաստանի, Ռուսաստանի և Եվրոպայի մի շարք քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաքում ստուգող հանձնաժողովը գլխավորում է պրոֆեսիոնալ բանասեր-մանկավարժը:Բոլոր քաղաքներում մասնակիցները գրում են միևնույն տեքստը: Միջոցառումը բոլոր քաղաքներում անցկացվում է միևնույն, նախապես որոշված, կենտրոնացված և մշակված սցենարով: Ինչպես նաև բոլոր քաղաքներում ստուգող հանձնաժողովը ղեկավարվում է միևնույն, նախապես որոշված, մշակված աշխատանքների ստուգման և գնահատման չափանիշներով: