Արցախի պետական համալսարան

IMG 26500102 IMG 2596

IMG 2716  IMG 2614

Ապրիլի 2-ին ԱրՊՀ-ում բնագիտական ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ուսանողները ասմունքել են, հանդես եկել ելույթներով, հայրենիքին, զինվորին նվիրված պարային, երաժշտական կատարումներով:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, արժևորելով հայրենիքի պաշտպանների ազգանվեր գործը, մասնավորապես ասել է, որ քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, ուստի վտանգը մեծ է, որ կրկին կարող է բռնկվել պատերազմի կրակը: «Երբ ապրիլյան պատերազմի լուրը տարածվեց, ընդամենը մի քանի ժամերի ընթացքում մեր համալրող անձնակազմը անմիջապես մեկնեց առաջնագիծ, նրանց թվում էին նաև Հայաստանից ու սփյուռքից Արցախ շտապող կամավորականները»,- ասել է նա` ընդգծելով, որ պատերազմի ընթացքում տղաները առանց վարանելու նետվել են դեպի սահման` պաշտպանելու երկրի անկախությունը: Այդպես եղել էր արցախյան պատերազմի ընթացքում և այդպես եղավ 2016թ.:

Իրենց ելույթներում ուսանողները գնահատել են նահատակների սխրանքը` նախնիներից ավանդ ստացած հայրենի հողը պաշտպանելու սուրբ գործը: