Արցախի պետական համալսարան

IMG 2939 IMG 2948

IMG 3005  IMG 3012

Այսօր ԱրՊՀ-ում տոնական մթնոլորտ էր տիրում: ԱրՊՀ արհեստակցական միությունը շնորհավորել է բուհի կին աշխատակիցներին` ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

«Ապրիլի 7-ին ընդառաջ փորձել ենք հաճելի դարձնել բուհի կին աշխատակիցների առօրյան` փոքր-ինչ տոնական տրամադրություն հաղորդելով նրանց առօրյային: Արհմիություն անունը տարիներ շարունակ ասոցացվում էր սոցիալական օգնություն տրամադրող կազմակերպության անվան հետ: Սակայն, իրականում այդ կառույցը կոչված է նաև այլ առաքելությունների համար: Այս միջոցառմամբ նոր աշխատելաոճի սկիզբ ենք ազդարարում»,-ասել է ԱրՊՀ արհմիության նախագահ Կարեն Մեժլումյանը` նշելով նաև ապրիլի 7-ի` որպես մայրության և գեղեցկության տոնի կարևորությունը:

«Հայ կինն օջախի պահապանն է, ընտանիքի հիմնասյունը, հոգատար մայր, լավ մասնագետ, գիտնական, պատերազմի դեպքում` հայրենիքը պաշտպանող մարտիկ:

Կնոջ հանդեպ մարդկության սերն ու պաշտամունքը գալիս է դարերի խորքից, և այն արտահայտվել է արվեստում, գրականության մեջ: Սակայն, ինչքան էլ կնոջ կերպարն ու առաքինությունները փորձեն ամբողջացնել, դարձյալ ասվածը ամբողջական չի լինի»,-մասնավորապես ասել է նա: