Արցախի պետական համալսարան

IMG 3212 IMG 3316

IMG 3373 IMG 3250

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ակ. Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի տարրական կրթություն և մեթոդիկա մասնագիտությամբ սովորող ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է միջոցառում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Միջոցառման ընթացքում ուսանողները, կարևորելով օրվա խորհուրդը, ասմունքել են, հանդես եկել պարային, երաժշտական կատարումներով:

Ամբիոնի ավագ դասախոս Վեհանուշ Սարգսյանը, շնորհավորելով տոնի առթիվ և արժևորելով կնոջ, մայրերի դերը, իր խոսքում նշել է. «Մորից թանկ աշխարհում ոչինչ չկա: Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր»:

Ուսանողուհի Սվետլանա Ավանեսյանը, արժևորելով մոր դերը հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում, ասել է, որ հայ մայրը ոչ միայն ծնել, սնել, պահել, պաշտպանել է իր զավակին, այլև սովորեցրել է իր զավակին լինել բարի, անաչառ, ճշմարտախոս և հայրենասեր` նախապատրաստելով հանուն ազատագրության պայքարին: