Արցախի պետական համալսարան

IMG 3512 IMG 3545

 

IMG 3617 IMG 3582

Ապրիլի 5-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի հերթական նիստը, որը մեկնարկել է հաճելի արարողությամբ:

ԱրՊՀ և ՊԲ համագործակցության շրջանակում հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված սպա-հոգեբանների հավաքները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ԱՀ պաշտպանության նախարարի հրամանով խրախուսվել են ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանը, նույն ամբիոնի դասախոսներ Լուսինե Ղարախանյանը և Արմինե Ավանեսյանը:

Պարգևատրվածներից Վիտյա Յարամիշյանը, խոսելով համագործակցության մասին, նշում է. «Հոգեբանական կենտրոնը մեծ չէ, և մեծ չեն նրա հավակնությունները: Սակայն նախարարության այսպիսի վերաբերմունքը ցույց է տալիս, որ մենք փոքրիկ քայլերով ճիշտ ուղու վրա ենք: Իսկ եթե պաշտպանության նախարարությունը գտնում է, որ պետք է լինի շարունակություն, ապա պիտի փաստենք, որ համագործակցությունը կայացած է»: Բարձր գնահատելով այդ համագործակցությունն ու դրա արդյունքում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը` ՊԲ բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար` ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ևս, կարևորելով փոխգործակցության անհրաժեշտությունը, իր հեղինակային «Ղարաբաղի բարբառը» գրքից նվիրել է ՊԲ-ին: Հաջորդիվ ռեկտորի կողմից հոբելյանական տարեդարձերի առթիվ և գիտամանկավարժական բազմամյա փորձի համար պատվոգրերով պարգևատրվել են նաև ԱրՊՀ դասախոսներ Ռուդիկ Առաքելյանը, Արարատ Վարդանյանը, Վոլոդյա Միրզոյանը, Շահեն Այդինյանը, Սիրուն Բաղդասարյանը:

Անցնելով գիտխորհրդի օրակարգային հարցերին` ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է առաջին հարցը, որը վերաբերում էր ԱրՊՀ ՊՈԱԿ զարգացման ռազմավարական ծրագրի ժամանակացույցը հաստատելուն:

«ԱրՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը, ինչպես գիտեք, հաստատվել է գիտխորհրդի նախորդ նիստում, սակայն պահանջ է նաև ծրագրի կատարման քայլերի, ժամանակացույցի և պատասխանատուների հաստատումը»,- նշել է ռեկտորը` հավելելով, որ այն ԳԽ հավանությանն արժանանալուց հետո նախատեսվում է բազմացնել և գրքի տեսքով տրամադրել համալսարանի բոլոր ստորաբաժանումներին:

Գործող ուսումնական պլանները (բակալավրիատի ու մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի) նոր խմբագրությամբ հաստատելու մասին հարցը ներկայացրել է պրոռեկտոր Գեորգի Սահակյանը:

Գիտխորհրդին կից գործող հանձնաժողովների 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի աշխատանքային պլանները ներկայացրել են հանձնաժողովների նախագահները: Գիտխորհուրդը հաստատել է վերոնշյալ հարցերը, երաշխավորել

ԱրՊՀ ՊՈԱԿ «Հայագիտական ուսումնասիրություններ» գիտական հոդվածների ժողովածուն: