Արցախի պետական համալսարան

teach-for-armenia-logo-arm-blue-1

Սիրելի՛ ուսանողներ, ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, ԱրՊՀ -ում տեղի կունենա հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուների հետ: Հանդիպմանը կարող են մասնակցել բակալավրիատի 4-րդ կուրսի, մագիստրատուրայում սովորող ուսանողներ և բուհի շրջանավարտներ:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իրականացնում է առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից` «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործուղում է նրանց Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։

Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի 25 տարվա պատմություն և կիրառվել է աշխարհի ավելի քան 45 երկրում, որոնք համախմբվել են «Teach For All» (Կրթություն բոլորի համար) միջազգային ցանցի ներքո։

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Անհրաժեշտ է ունենալ բակալավրի դիպլոմ 2019 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժին կամ զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով: