Մեկնարկել է EPS-ին (European Physical Society) կից ստեղծված «Artsakh Young Minds» թիմի կազմակերպած համաարցախյան խաղ-մրցույթը ֆիզիկայից՝ բրեյն-ռինգի ձևաչափով, որի կազմակերպմանը մասնակցում են նաև ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մի շարք ուսանողներ, ովքեր հանդիսանում են նաև «Artsakh Young Minds» թիմի կամավորներ: Այն անց է կացվել Ասկերանի շրջանի 10 թիմերի և Շուշիի շրջանի 2 թիմերի միջև, որոնցից մեկական հաղթող թիմեր անց են կացել եզրափակիչ փուլ:
Մրցույթը կանցկացվի նաև Արցախի մյուս շրջանների դպրոցների և Ստեփանակերտի դպրոցների միջև:
Շրջանային փուլերի բոլոր հաղթող թիմերը վերջում կհանդիպեն եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա Ստեփանակերտում:
Մրցույթի ընթացքում հնչում են հետաքրքրաշարժ, տրամաբանակ հարցեր ֆիզիկա առարկայից, և այն նպատակ ունի բարձրացնել հետաքրքրվածությունը ֆիզիկա առարկայի նկատմամբ:
Կարինե Բաղդասարյան, ֆիզիկա, 3-րդ կուրս