Արցախի պետական համալսարան

IMG 4359 IMG 4284

IMG 4374 IMG 4378

Ապրիլի 9-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Ինգա Հակոբյանը կազմակերպել է գրական-գեղարվեստական ցերեկույթ` նվիրված մայրության և գեղեցկության տոնին:

 

«Պատահական չէ, որ տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, որը խորհրդանշում է նաև կանանց, մայրերի գեղեցկությունն ու բարությունը, կյանքը գունավորելու և նոր լիցքեր հաղորդելու նրանց կարողությունը»,-ասել է Ի. Հակոբյանը` մաղթելով բոլոր կանանց, մայրերին, աղջիկներին ընտանեկան ջերմություն, երջանկություն, սեր և խաղաղություն:

Ուսանողներն ասմունքել են, հանդես եկել պարային կատարումներով, արժևորել կանանց անգնահատելի դերը մատաղ սերնդի դաստիարակության, կրթության գործում: