Արցախի պետական համալսարան

56800851 2240262062892016 6631076012035670016 n 56631997 384300649077734 7327870555288240128 n

56716200 689437194819109 1241857306505773056 n 57104210 287528318839130 435538524519792640 n

Ապրիլի 10-ին բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ   ԱրՊՀ մի   խումբ ուսանողներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Մարաղայի ցեղասպանության զոհերի հիշատակին:

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են Մարաղայի կոտորածը, որին զոհ է դարձել մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ: Այսօր ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելել են Նոր Մարաղա գյուղ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով գյուղում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«Այդ արյունալի դեպքերից անցել են 27 երկար ու ձիգ   տարիներ, բայց մինչ այսօր այն չի մոռացվել ու չի ստացել իր արժանի գնահատականը: Մենք պարտավոր ենք հիշել բոլորին` անուն առ անուն և, միասնական լինելով հանդերձ, լինել մեր   երկրի պահանջատերը»,-ասել է բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը:

«Մարդկության պատմության մեջ Մարաղայի խաչելության նման քիչ դեպքեր կգտնվեն: Մարաղան մարդկության դեմ կատարված Ադրբեջանի հերթական հանցագործությունն էր: Մենք միշտ պետք է հիշենք, որ թշնամին նենգ է, քնում են գետերն ու քամին, բայց երբեք չի քնում թշնամին: Մենք միշտ պետք է զգոն և ուժեղ լինենք: Մեր   հզոր ուժից է վախենում   նենգ թուրքը»,-իր ելույթում նշել է բ.գ.թ., դոցենտ Զ. Բալայանը:

«Հերոս ենք մենք, հերոս է մերօրյա զինվորը, ով կանխեց նոր ցեղասպանությունը: Ես հավատում եմ, որ մեր հին Մարաղան նորից մերը կլինի, կգտնի մորը և կմիանա,   սարի ետևում չէ այդ օրը: Ապրիլն ապրելու ամիս կդառնա, երբ հայոց թուրը շաչի ու խաղա: Մարաղան դեռևս սպասում է իր իրավական և քաղաքական գնահատականին»,- ընդգծել է Նոր Մարաղա դպրոցի շրջանավարտ, այժմ ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Լիանա Մովսեսյանը: