Ստեփանակերտ,
քաղաք սիրո, գեղեցկության,
քեզնով երդվում են ծառը, հողը և զինվորը,
դու` սրբարան,
ուր մտնում են զինվորներդ` աղոթելով…
Քաղաք լույսի ու հավատի…
Աղոթագիրք,
Որի էջերը լուսաբացներն են քո հայաշունչ…
ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ
Ապրիլի 11-ին Մայր բուհի դահլիճում` ԼՂՀ ժողովրդական արտիստ Լ.Ա.Հարությունյանի բեմադրությամբ և Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնի մասնակցությամբ, տեղի ունեցավ Ռոբերտ Եսայանի <Հարության Ժամանակը> գրքի շնորհանդեսը: Ռոբերտ Եսայանը ծնվել է Շուշի քաղաքում 1958թ., արժանացել է մի շարք պարգևատրումների, ղեկավարում է Արցախում Շուշիի գրողների միության ստորաբաժանումը, մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Երեկոյի ընդացքում հյուրերը խոսում էին Ռ.Եսայանի կյանքի և ստեղծագործության մասին, կարդում նրա բանաստեղծությունները: Ռոբերտ Եսայանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց բոլորին: