Արցախի պետական համալսարան

IMG 4409 IMG 4425

IMG 4431 IMG 4441

ԱրՊՀ-ԱՀ ազգային վիճակագրական ծառայություն համագործակցության շրջանակներում պարբերաբար ԱՎԾ մասնագետները արդիական թեմաների շուրջ դասախոսությամբ հանդես են գալիս ԱրՊՀ-ում, ուսանողներն են այցելում ԱՎԾ, ծանոթանում ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին: Ապրիլի 10-ին տնտեսագիտության ֆակուլտետում այս անգամ դասախոսությամբ հանդես է եկել ծառայության աշխատակից, ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Իրինա Ավանեսյանը:

ԱՎԾ ներկայացուցիչը, որ բանախոսության թեմա էր ընտրել տնտեսական ակտիվության ցուցանիշները, ներկայացրել է մի քանի տարվա կտրվածքով համանուն ցուցանիշների ընդհանրություններն ու տարբերությունները, հիմնավորել դրանց աճման և նվազման տեմպերը: