Արցախի պետական համալսարան

IMG 4529 IMG 4561

IMG 4565 IMG 4576

ԱրՊՀ հայագիտական կենտրոնի ու քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Գառնիկ Դավթյանի «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գրքի քննարկումը:

Հեղինակի հետ ծանոթության և գրքի քննարկում կազմակերպելու գաղափարի մասին պատմեց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Նելլի Բաղդասարյանը՝ միաժամանակ ողջունելով երիտասարդ հետազոտողի մտահղացումը:

Գրքի հեղինակը, ով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հայցորդ է, իր մագիստրոսական թեզի հիման վրա տպագրված մենագրության մասին խոսելիս առաջին հերթին ընդգծում է այն, որ հարևան երկրում հայատյացության դրսևորումներն ինքը ուսումնասիրել և վերհանել է քրեաիրավական տեսանկյունից, որով և պայմանավորված է աշխատանքի արդիականությունը:

«Աշխատությունը նպատակ է հետապնդում հայ-ադրբեջանական հարաբերությունները վերլուծել իրավական ոլորտում՝ հնարավորություն ընձեռելով հետաքրքրվող անձանց լիարժեք պատկերացում կազմելու Ադրբեջանում քարոզվող հայատյացության մակարդակի մասին»,- մանրամասնում է հեղինակը:

Գրքի շուրջ ելույթներ և կարծիքներ են հայտնել ինչպես ներկա դասախոսներ, այնպես էլ ուսանողներ, որից հետո հեղինակը առանձին խմբաքանակով գրքեր է նվիրել հայագիտական կենտրոնին, քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնին: