ԱրՊՀ-ում կայացավ հանդիպում «ԴԱՍԱՎԱՆԴԻ´Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի պատասխանատուների հետ

11.04

2019

 

IMG 4633 IMG 4656

IMG 4678 IMG 4695

Ապրիլի 11-ին ԱրՊՀ-ում կայացավ հանդիպում «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական հիմնադրամի պատասխանատուների հետ, որի ընթացքում պատասխանատուները ներկայացրել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը և հանդես եկել թիմը ԱրՊՀ շրջանավարտներով համալրելու առաջարկությամբ:

Հավաքագրման և ընտրության թիմը ներկայացնող երիտասարդները խոսել են նախ հիմնադրամի գործունեության, նպատակների և խնդիրների, ապա առաջնորդության ծրագրի էության մասին:

Նպատակ ունենալով սոցիալական փոփոխություների արդյունքում ապահովելու հավասար պայմաններով կրթական միջավայր` հիմնադրամի թիմը հավաքագրում է շրջանավարտների, ովքեր պատրաստակամություն կցուցաբերեն երկու տարի ժամկետով գյուղական բնակավայրերում ստանձնելու սերունդ կրթելու պատասխանատվություն, իսկ դրա համար, ինչպես իրենք են ասում, նախևառաջ հայրենասիրություն է պետք:

«Ուրիշ ո՞վ, եթե ոչ ես. այս պետք է լինի ընկած կրթական շարժմանը միանալու որոշման հիմքում»,- ասել է ծրագիրը ներկայացնող Գոռը՝ հավատացած լինելով, որ Հայաստանի և Արցախի համայնքների հզորացման գործում բոլորիս ներդրումը կարող է դրսևորվել նաև երկամյա նվիրումով «Դասավանդի´ր, Հայաստան»-ի շրջանակներում:

Ուսանողների հարցերին պատասխանելուց հետո պատասխանատուները տեղեկացրել են «Դասավանդի´ր, Հայաստան»-ին դիմելու կարգը՝ առաջարկելով ծրագրին դիմելու համար այցելել teachforarmenia.org կայք և լրացնել առցանց հայտադիմումը: