ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսի ուսանողները ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Եվգենյա Հայրիյանի ղեկավարությամբ նախորդ երկու ամիսների ընթացքում ուսումնական և արտադրական փորձուսուցում են անցել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ում: Փորձուսուցման արդյունքներն ամփոփվել են կոնֆերանսի ձևաչափով:
Փորձուսուցման ղեկավար Ե. Հայրիյանը, բացման խոսքում նպատակային և արդյունավետ որակելով ութշաբաթյա փորձուսուցման գործընթացը, իր գոհունակությունն է հայտնել ուսանողներից՝ նշելով, որ վերջիններս առավելագույնս ինտեգրվել են գործընթացին:
«Ուսումնական և արտադրական փորձուսուցումների անմիջական հերթագայությունը հնարավորություն էր նախ ձեռք բերելու գործնական հմտություններ, ապա դրանք անմիջապես կիրառելու գործնականում: Իսկ արդյունքը շոշափելի է»,- ասել է փորձուսուցման ղեկավարը:
Արդյունքը տեղում տեսանելի դարձրեցին ուսանողները, ովքեր միմյանց շարունակելով ներկայացրեցին փորձուսուցման ընթացքում ձեռք բերված հմտություններն ու կարողությունները՝ կատարելով նաև սեփական վերլուծություններ: