ԱրՊՀ ուսանողներն այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի եվ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն

12.04

2019

IMG-6f8a02878bac69e31fa5cb620953e3df-V received 3243276419031257

Օրերս ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի տարրական կրթություն և մեթոդիկա մասնագիտությամբ սովորող 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Ռ.Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության:

Ուսանողները ներկայացել են հատուկ ծրագրերով, որոնց միջոցով երեխաները ավելի անմիջական շփում են հաստատել ուսանողների հետ և ընկերացել:

Այցի նպատակն էր երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր և անմոռանալի: Այցելության ընթացքում թե՛ ուսանողները, թե՛ երեխաները գոհունակություն են հայտնել ծրագրից և անհրաժեշտ համարել նման այցելությունները պարբերական և  շարունակական դարձնելը:

Վարդուհի Բաղդասարյան,

ՏՄՄ 1-ին կուրս

Обновлено 12.04.2019 10:56