Օրերս ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի տարրական կրթություն և մեթոդիկա մասնագիտությամբ սովորող 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Ռ.Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության:
Ուսանողները ներկայացել են հատուկ ծրագրերով, որոնց միջոցով երեխաները ավելի անմիջական շփում են հաստատել ուսանողների հետ և ընկերացել:
Այցի նպատակն էր երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր և անմոռանալի: Այցելության ընթացքում թե՛ ուսանողները, թե՛ երեխաները գոհունակություն են հայտնել ծրագրից և անհրաժեշտ համարել նման այցելությունները պարբերական և շարունակական դարձնելը:
Վարդուհի Բաղդասարյան,
ՏՄՄ 1-ին կուրս