Արցախի պետական համալսարան

IMG 51902130 IMG 5160

IMG 5176 IMG 5205

Ապրիլի 12-ին ԱրՊՀ-ում ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդիպել է պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ` հանդես գալով «Արդարադատությունը անցումային ժամանակահատվածում» թեմայով դասախոսությամբ:

 Քննարկելով նոր գործիքակազմի ներդրման անհրաժեշտությունը` նա ընդգծել է, որ դրա կիրառմամբ հնարավորություն կընձեռվի առավելագույնս արագ և արդյունավետ ավարտել անցումային ժամանակահատվածը, որի ընթացքում արդարադատության իրականացումը պետք է ուղղված լինի պահպանելու գործող իրավական համակարգը` մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

«Դասընթացի նպատակն է ուսանողներին արդարադատության իրականացման իմաստը փոխանցել, որ մարդիկ տեղյակ լինեն անցումային արդարադատությունից»,-նշել է բանախոսը: